Որոնել

Love My Soul

Ամիս

Հունվարի 2014

75 վառ հիշողություն, որ ցանկացած ծնող պետք է պարգևի իր երեխային

preview-650x390-650-1391148363

Մանկության վառ հիշողությունները մնում են մեզ հետ մեր ողջ կյանքի ընթացքում. ափիդ մեջ նստած ձյան առաջին փաթիլը, առաջին օձառաձրի պղպջակը, ամանորյա տոնածառի հոտը… այս ամենը հիրավի անկրկնելի տպավորություններ են, որոնք մոռանալը դժվար է: Սակայն քիչ է միայն ապրել նման պահեր, ցանկացած լավ ու սիրող ծնող պարզապես պարտավոր է նման հուշեր պարգևի նաև իր զավակին, ուստի առաջարկում ենք Ձեզ 75 վառ հիշողություն, որոնք ամպայմանորեն պետք է ունենա ձեր երեխան:

  • Արևի ճառագայթն արտացոլել հայելու միջոցով
  • Նայել, թե ինչպես է սիլ տալիս սերմը
  • Միասին սահել սահնանկով
  • Ցուրտ եղանակին դրսից ճյուղ կտրել և բերել տուն
  • Նարինջի կեղևից կենդանու երախներ սարքել
  • Աստղերին նայել
  • Թղթի տակ մանրադրամ դնել և մատիտով տպել դրա վրայի գրվածները
  • Մատիտը թափ տաալ այնպես, որ թվա, թե այն փափուկ է
  • Ծակել սառույցը թաք ջրի շթի տակ
  • Գդալի մեջ շաքար հալեցնել
  • Թղթից տոնածառի ժապավեններ ու մարդուկներ պատրաստել
  • Ձեռքերի շողքով կենդանիներ ցույց տալ
  • Ջրի վրա օղակներ բաց թողնել
  • Արագ թերթվող տետրի մուլտֆիլմ պատրաստել
  • Սառնարանի տուփից տնակ սարքել
  • Պսակներ հյուսել
  • Լիմոնի թթվի ու սոդայի օգնությամբ հրաբուխ սարքել
  • Ցույց տալ էլեկտրիֆիկացված թղթից պարող մարդուկներից
  • Գրել տիչի օգնությամբ թղթի վրա
  • Դատարկ շշերից պզիկներ սարքել և ջրոցի խաղալ դրանցով
  • Թռչունների ծլվլոցը լսել
  • Ճյուղերը գցել հոսացող ջրի մեջ և առուներ փորել
  • Տնակ կառուցել
  • Տերևաթափի/ձյան ժամանակ կանգնեցնել երեխային ծառի տակ ու թափ տալ ճյուղը
  • Հետևել արևաձագին ու մայրամուտին

3347005-R3L8T8D-650-2

  • Նայել լուսնին
  • Նայել ամպերին և նմանեցնել դրանք ինչ որ բանի
  • քամուց պտտվող թղթե պտուտակ պատրաստել
  • Մութ սենյակում լապտերով խաղալ
  • Խատուտիկներից ութնոտնուկ պատրաստել
  • Ձկնորսության գնալ
  • Ձյան մեջ հետքեր թողնել
  • Թռչունների կերակկրել
  • Գաղտնիքներ պահել
  • տնակ պատրաստել տան կահույքից
  • Խարույկի վրա հաց խորովել
  • Օդապարիկ բաց թողնել
  • երեխային օդում պտտել
  • Ավազը փորփրել ու ավազե ամրոցներ սարքել
  • Նստել մութ սենյակում մոմերի լույսի ներքո
  • Լողացնելուց թաց մազերով պոզիկներ սարքել
  • Փչել դատարկ շշի մեջ
  • Արագ-արագ ասել նույն բառն այնքան ժամանակ, մինչև ուրիշ բառ արտաբերի
  • Ամերիկյան հնդկացիների հաղթական գոչոցն արձաակել
  • Զարմանալ սեփական շողքի մեծության վրա և բռնոցի խաղալ դրա հետ
  • Ցատկել ջրափոսի մեջ
  • Կաթով գրառումներ անել
  • Ջրապտույտ սարքել ջրով լի բաժակի մեջ
  • Գանձ թաքցնել ապուրով լի ափսեում
  • Ժեստերի օգնությամբ շփվել

3349455-R3L8T8D-650-4

  • Կեռասից ականջօղեր պատրաստել
  • Փետուրը փչելով թռցնել
  • Մրջյուն ուտել
  • Սինձ ուտել
  • Ձևավոր բլիթներ սարքել
  • Խոտի վրա հատապտուղներ հագցնել
  • Ցիկլոպ-ցիկլոբ խաղալ
  • Երգել միասին
  • Նորոքել կոտրված խաղալիքը
  • Օճառաջրի պղպջակներ բաց թողնել
  • Տոնածառ զարդարել
  • Եղեգնից շվի պատրաստել
  • Տիկնիկների համար տնակ կառուցել
  • Ծառ բարձրանալ
  • Ուրվական-ուրվական խաղալ
  • Դիմակահանդեսային շորեր սարքել և հագնել դրանք
  • Երազանքների մասին խոսել
  • Ինքնաշեն թմբուկով նվագել
  • Փուչիկներ թռցնել
  • Մանկական հանդես կազմակերպել
  • Գունավոր ապակիների միջով նայել
  • Քրտնած ապակու վրա նկարել
  • Ցատկել չորացած տերևակույտի մեջ
  • Ճաշը սկսել քաղցրավենիքով
  • Երեխային մեծերի շոր հհագցնել

 

 

Քրիստինա Պեյկի վառ, արտահայտիչ և զգացմունքներով լի լուսանկարները (Photo)

Քրիստինա Պեյկը ստեղծում է հիասքանչ հիմանկարներ, հիմնականում երիտասարդ կանանց: Նրա լուսանկարները բացի նրանից, որ արտացոլում են մոդելների գեղեցկությունը, նաև ցույց են տալիս նրա սերը անալոգային լուսանկարչություն հանդեպ: Նրա լուսանկարները վառ են, արտահայտիչ և էմոցիաներով լի: Քրիստինան ապրում է Փարիզում և Նյու Յորքում: Նա «Մինչև 30 տարեկան լուսանկարիչներ»-ից մեկն է. նախագիծ, որում ընգրկված են լավագույն կին լուսանկարիչները, ովքեր 30 տարեկանից ցածր են: Այստեղ դուք կարող եք գտնել էլի շատ ոգեշնչող լուսանկարներ: Մի շարք հրաշալի լուսանկարների կարող եք հանդիպել նաև նրա Tumblr— էջում:

All images © Christina Paik

Լուսանկարներ, որոնցից մի պահ շունչդ կտրում է (10 Photo)

 

Տպավորիչ լուսանկարներ, որոնց դիտանկյունը հնարավորություն է տալիս զգալ էքստրեմալ սպորտաձևերի ամբողջ դինամիկան:

Էքստրեմալ սպոտաձևերի սիրահարների համար GoPro տեսախցիկները դարձել են հատուկ հանդերձավորման անբաժանելի մասը:

Հերթական «բարձրունքի» գրավումը, լինի դա ջուրը, երկինքը թե լեռները նկարահանվում են տեսախցիկով հենց առաջին դեմքից:

Ձեզ եմ ներկայացնում ամենահաջողված կադրերը, որոնց նկարահանել են ադրենալինի սիրահարները GoPro տեսախցիկով:

 

Փոքրիկ փիսիկի մայրը լքեց նրան. ահա թե ինչ պատահեց նրա հետ հետո… (23 Photo)

Իչիմի փիսիկին լքել էր իր հարազատ մայրը: Մոլորված և միայնակ Իչիմին շատ քիչ հնարավորություն ուներ ողջ մնալու: Բարեբաղտաբար նա մուտք գործեց մի հոգատար և սիրող ընտանիք:

Իչիմիի նոր ընտանիքը շատ կենդանիների է որդեգրել, և Իչիմիի ժամանումը նոր տուն շատ ջերմ ընդունվեց տան բոլոր կենդանիների կողմից: Բայց երբ նրան տեսավ Պոնզու անունով Ոսկե Ռետրիվերը, նա  միանգամից սիրահարվեց փոքրիկ փիսիկին և սկսեց հոգ տանել նրա մասին:

Պոնզուն մինչև այդ էլ շատ հոգատար է եղել կատուների հանդեպ,կարծես նա թուլություն ունի անպաշտպան փոքրիկ կատուների հանդեպ: Վերջին անգամ, երբ Պոնզուի խնամքի տակ գտնվող կավին տեղափոխեցին այլ տուն, նրա սիրտը կոտրվեց, և երբ Իչիմիին հանդիպելուց հետո իր ամբողջ սերը նվիրեց նրան: Նրանք շատ կապվեցին իրար, և Պոնզուն բաց չէր թողնում Իչիմիին իր աչքից: Նրանք ամեն ինչ անում են միասին և ինչ էլ որ անում են, նրանք հրաշալի են 🙂

1 2 2a 3 3a 4 5 6 6b 7 8 9 9a 9b 10 11 12 13 14 14b 15 15b 16

Ինչքան սեր կա այս լուսանկարներում: Լուսանկարներ որոնք 1000 բառ արժեն (36 Photo)

A-Picture-is-Worth-a-Thousand-Words-2-576x475 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-3-576x382 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-4-576x378 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-5-576x384 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-6-576x486 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-7-576x403 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-8-576x387 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-9-576x381 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-10-576x576 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-12-576x384 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-13-576x739 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-14-576x376 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-15-576x360 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-16-576x383 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-17-576x370 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-18-576x472 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-19-576x574 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-20-576x459 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-21-576x768 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-22-576x398 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-23-576x384 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-24-576x379 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-25-576x576 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-26-576x290 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-27-576x407 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-28-576x432 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-29-576x347 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-30-576x413 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-31-576x411 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-32-576x381 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-33-576x380 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-34-576x432 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-35-576x384 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-36-576x430 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-101 A-Picture-is-Worth-a-Thousand-Words-111-576x384

Դեպքերից մեկ վայրկյան առաջ (21 Photo)

2It6YxRU_NQ 9aJVw9Bmv6A CWavNN2LckU DmxTb8acd1Q EPDNWEulIMQ GogAkLJh-7Y h0G5txkIqvc hmEeoRv3AWk i1FT-V8pbxU kzvAdJ-neAc MJePlmLHNlM NW5eUMcxjIY nyMnX2pI9So ODQrKFQHpSY QUDzZIpbDO0 rFUh9t4hdkI tSH9rE9EIe4 UpHdmbD9PEA W9M52LjTvkM X_QxPvIyrE4 ZWl8m49UM_4

Yerevan Mall-ի գաղտնիքները. ե՞րբ է բացվելու, Carrefour լինելո՞ւ է, ի՞նչ կապ կա Ուրարտական թագավորության հետ

IMG_0751

Երեկ ինձ համար անակնկալ կերպով հրավեր ստացա Yerevan Mall նորակառույց առևտրի կենտրոնի կողմից` գալու և ծանոթանալու կենտրոնին, լուսանկարելու ու ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու: Այսօր էլ սուսուփուս վեր կացա ու գնացի Yerevan Mall, որ տեսնեմ, թե ինչ այն իրենից ներկայացնում ու նորից ի զարմանս ինձ, շատ հագեցած ու հետաքրքիր էքսկուրսիայի մասնակից դարձա, որտեղ առևտրի կենտրոնի ճարտարապետական թիմի ավագը մեզ մանրամասն պատմեց շենքի պատմության ու ճարտարապետական լուծումների մասին, իսկ ադմինիստրացիայի ներկայացուցիչները պատասխանում էին բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում էին կենտրոնի բուն գործունեությանը:

IMG_0726

 

Առաջին հետաքրքիր հանգամանքը այն էր, որ անգամ այս պարզ էքսկուրսին մոտեցել էին ոչ գլխառադ տարբերակով. բոլորիս բաժանվեցին սաղավարտներ` կենտրոնի գեղեցիկ լոգոյով:

IMG_0686

Բացի ինձանից հրավիրվել էին նաև մի խումբ երիտասարդներ, ովքեր ևս հետաքրքրված էին Հայաստանի դեռևս չբացված ամենախոշոր առևտրային կենտրոնով:

IMG_0691

Ողջ ընթացքում մեզ շենքի մասին մանրամասն պատմում էր Արտակը, ով ճարտարապետական հարցերով պատասխանատու ընկերության ղեկավարն էր: Ասեմ, որ շենքը բավականին հետաքրքիր պատմություն ունի: ինչպես շատերդ գիտեք, նախկինում Yerevan Mall-ը եղել է ավտոդողերի գործարան և ամենևին էլ նախատեսված չի եղել եռահարկ առևտրի կենտրոն դառնալու համար:

Արտակը մեզ պատմեց, որ շենքի վերակառցուցման և ռեստավրացիոն աշխատանքները սկսվել են դեռ 5 տարի առաջ, ընդ որում, առաջին 4 տարվա ընթացքուն զբաղվել են շենքի ամրացմամբ, իսկ բուն կառուցապատման աշխատանքները տևել են մեկ տարի, որի արդյունքում ավելացվել է ևս մեկ հարկ, ինչ արդյունքում, Yerevan Mall-ը իր չափսերով ամենախոշոր առևտրի կենտրոնն է լինելու Հայաստանում, իսկ տարածաշրջանում զիջելու է միան Վրաստանի Mall-ին: Բայց, իհարկե, մեր Mall-ը իր ճարտարապետական ու դիզայներական լուծումներով անգերազանցելի է լինելու: Ի դեպ, բացի նրանից, որ կենտրոնը ուղղակիորեն հսկայական է, այն նաև շատ ամուր է ու ինչպես մեզ վստահեցրեց Արտակը, այն կարող է առնվազն 9 բալանոց երկրաշարժերի դիմանալ և միաժամանակ իր պատերի ներսում հյուընկալել 15000 մարդու:

IMG_0693

Մի հետաքրքիր պատմություն էլ կա` շենքի վերաբերյալ: Պարզվում է, որ դրա տակ հայտնաբերվել է ուրարտական դարաշրջանի դամբարան, ուստի որոշվել է շենքի ներքին դիզայնում անպայմանորեն անդրադառնալ մեր պատմական մոտիիվներին` ամենուրեք կարելի է տեսնել սեպագիր արձանագրություններ: Հետաքրքիրն այն է, որ հատուկ գտել են ուրարտագետի, ով հոգացել է այն բանի մասին, որ բացի հայալեզու ու օտարալեզու գրառումներից, կենտրոնի ողջ տարածքում լինեն ուրարտերեն արձանագրություններ, որոնք ոչ թե պատահական տառակույտեր կլինեն, այլ բովանդակալից ֆրազեր: Ի դեպ, կենտորնի բացումից հետո դամբարանը ևս հասանելի կլինի այցելությունների համար` ինչպես զուտ դամբարանն ուսումնասիրելու համար, այնպես էլ սեպագիր արձանագրությունները կարդալու օգնություն ստանալու համար:

IMG_0689

Շենքի ներսում հիմանականում վառ սպիտակ գունային գամմա է տիրում, ինչի շնորհիվ մարդը չի հոգնում այնտեղ երկար գտնվելուց:

Շենքում կան մի քանի ատրիումներ, վերելակներ ու շարժասանդուղքներ ու ամեն ինչ արված է, որպեսզի հաճախորդները առանց խնդրի տեղաշարժվեն կենտրոնում: Անգամ բջջային հավելված են մշակում, որի միջոցով ավելի հեշտ կլինի կողմնորոշվել կենտրոնում:

IMG_0715

Կենտրոնում ներկայացված են լինելու աշխարհահռչակ բրենդեր:

IMG_0704

Իսկ Zara-ի տաղավարն ամենամեծն է լինելու տարածաշրջանում: Վերևի նկարում տեսնում ենք դրա սկզբնամասը…

IMG_0709

Իսկ վերոնշյալ նկարի աջ պատի ողջ երկայնքով տեսնոււմ ենք դրա շարունակությունը…

IMG_0712

Էս էլ Ձեզ ապացույց:ՃՃՃ

IMG_0733

Ես կլինեյի Հայաստանի ամենավատ բլոգերը, եթե գնայի հասնեի Yerevan Mall ու չհարցնեի Carrefour-ի մասին: Ուրեմն, ժողովուրդ ջան, իրավիճակն այսպես է. Yerevan Mall-ը շատ է ուզում ու շատ է հետաքրքրված, որ Կարֆուրը գա: Վերևում դուք տեսնում եք Կարֆուրի համար նախատեսված տաղավարը, որը հսկայական է: Ավելին, ընկերությունը հատուկ Կարֆուրի համար ստիպված է եղել վերապլանավորել շենքի նախագիծը, որպեսզի բավարարի պահանաջներին: Հիմա բանակցությունները շարունակվում են ու ամենայն հավանականությամբ ամռանը Հայաստանում այնուամենայնիվ կսկսի գործել առաջին Կարֆուր սուպերմարկետը:

IMG_0745

Ինչպես նշեցի, Yerevan Mall-ը հսկայական է, բայց հսկայական լինելուց զատ, այն շատ օրիգինալ է ու գեղեցիկ լուծումներով: Հատուկ ուշադրության է արժանի Yerevan Mall-ի լոգոյի ստեղծման պատմությունը: Ի դեպ, սա ևս մեկ հաճելի անակնկալ էր, որովհետև Հայաստանում այդքան շատ ուշադրություն չեն դարձնում առաջին հայացքից այնպիսի մանրունք թվացող բանի վրա, ինչպիսին լոգոն է: Մինչդեռ Yerevan Mall-ի լոգոն մշակվել է Նյու Յորքյան մի ընկերության հետ ու համապատասխան հարցումներ կատարելուց հետո: Արդյունքում, լոգոյի վրա ընդգրկվել են այն գույները, որոնց հետ ասոցացվում է մեր սիրելի քաղաքամայր Երևանը:

IMG_0744

Yerevan Mall-ում մաքսիմալ ուշադրություն է դրաձվում հաճախորդների հարմարավետության վրա: Ի թիվս այլ առավելությունների, կենտրոնն ունենալու է Հայաստանի խոշորագույն ավտոկայանատեղին, որը բաղկացած է լինելու ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա հսկայական ավտոկանգառներից, որոնք միաժամանակ կարող են մոտ 1000 ավտոմեքենա տեղավորել:

Սա ևս գովելի է, որովհետև հաճախ Հայաստանում ավտոկայանտեղի կառուցելու փոխարեն այդ տարածքը օգտագործում են կենտրոնների մակերեսները մեծացնելու համար, որպեսզի կոմերցիոն շահն ավելի մեծ լինի, իսկ Yerevan Mall-ում գերադասել են մտածել հաճախորդի հարմարվետության մասին ու սա չնայած նրան, որ դեռև չբացված առևտրի կենտրոնի ԲՈԼՈՐ տաղավարներն արդեն վարձված են: Ի դեպ, հաճելի էր իմանալ նաև, որ կենտրոնի բացումով Հայաստանի աշխատաշուկան կհարստանա առնվազն 2000 նոր աշխատատեղերով:

IMG_0755

Հատուկ գովասանքի է արժանի Yerevan Mall-ի ադմինիստրացիան ու հատկապես մարքեթինգի բաժինը, ով մաքսիմալ բաց մթնոլորտ է ստեղծում բոլոր հետաքրքրվողների համար և այսօր էլ` բաժնի երեխաները ողջ ընթացքում ուղղեկցում էին հյուրերին ու մանրամասն տեղեկատվություն հաղորդում նրանց:

IMG_0759

Մնում է ավելացնել, որ Yerevan Mall-ի բացումը նախատեսված է սույն թվականի փետրվարի 15-25-ը: Ճիշտ է, փետրվարին կգործարևկվի կենտրոնի միայն մի մասը, բայց կենտրոնի ներկայացուցիչները ինձ վստահեցրեցին, որ մինչև ամառ կբացվեն նաև ժամանցի գոտին, որը կլինի աննախադեպ Հայաստանի համար` առաջարկվող ծառայությունների ու զվարճանքների առումով: Այնպես որ, սպասենք ևս մի քանի շաբաթ և արդեն հանգիստ շնոչվ կարող ենք ականատես լինենք արդեն գործող այս հսկայական կենտրոնի աշխատանքին:

Ռոնդա. քաղաք ժայռերի վրա և Անդալուսիայի հոգին (Լուսանկարներ)

Ռոնդան փոքրիկ, բայց շատ կոլորիտային իսպանական քաղաք է  Մալագա նահանգի հյուսիս արևմուտքում: Քաղաքի պաշնոնական կայքում այն անվանում են Անդալուսիայի հոգին (կարոծում եմ բոլորը կհիշեն այս տեղանքը Պաուլո Կոելիոյի Ալքիմիկոսը գրքից): Քազաքը խրոխտ կանգնած է դարավոր լեռների վրա, որոնք իրար են միանում բարձր կամուրջներով: Առասպելական քաղաքի մասին հիշողությունները երբեք չեն լքի ոչ մի զբոսաշրջիկի, ով գոնե մեկ անգամ օթևանել է այստեղ:

 

Հարսանեկան ամենագեղեցիկ լուսանկարները, որ դուք երբևէ տեսել եք (22 Photo)

 

Պալատը, որտեղ սիրո համար տեղ չկա, պարզապես թշվառ ծածկ է, իսկ աղքատ խրճիթը, որտեղ սեր է ապրում՝ իսկական դղյակ է հոգու համար…_dh7TYj3F60 4y7uMBf6_Nc 7jph5XVYSwY 8h8Zqf3u4IY -60rep005gM 96wgS_VeN8w aStrr-YnTFU eLOAweib30k F0vHM-od8fc JdGHYRdTO2I LBIFRWN_WZg o3ed7bcaj70 oEuKhF0DYsI P3UO8blPX7I Qr9YvIAhgOM s4Dh_PkrmUE UDqo7MG00-o UvJTlMQmUxU VeyosihSL9w xcMuxsKNoT8 YBtLA3a6iz8 zMxEq_cM1UM

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑