Անգլո-Սաքսոնական ոսկի և արծաթ։ 1,6 միլիոն դոլար
Capture1
Երբեմն հոբին կարող է շատ շահավետ դառնալ։ ԱՄն-ում բնակվող մի անտուն մարդ սիրում էր մետաղական դեդեկտորով իրեր փնտրել, և դրանով զբաղվում էր արդեն 18 տարի։ Մի օր նա 1000 ոսկե և արծաթե մետաղադրամներ գտավ, ինչպես նաև տրատեսակ զենքեր, որոնք պատկանում էին 7-րդ դարին։ Քանի որ գտածոն օրենքի համաձայն պատկանում է պետությանը, նրան հասավ գանձերի կեսը միայն։ Իսկ գանձերի կեսը դոլարով հաշված կազմում էր 1,6 միլիոն դոլար։
Shalby Daytona 1964 թ-ի արտադրության։ 4 միլիոն դոլար
Capture2
Կարոլ Դեյտոնան մեքենաներ էր պատրաստում Ֆորդի համար, որպեսզի իր մեքենաները կարողանան մրցել Ֆեռարիի հետ 24 ժամանոց <LeMans> մրցարշավում։ 1964 թ-ին նա նախագծեց 6 մեքենա, որոնցից 5-ը վերացան։ Ինչպես հայտնի էր վերջին մեքենան վերացել էր 3 տասնամյակ առաջ։ Մի օր հանգուցյալ Դեյտոնայի աղջիկը մտնելով ավտոտնակ փոշոտ ծածկոցի տակից հայտնաբերեց կորած վերջին Դոյտոնան։  Վերականգնելուց հետո մեքենան վաճառվեց 4 միլիոն դոլարով։
Coca-Cola-ի վկայական 130 միլիոն դոլար արժողությամբ
Capture3
Ինչ որ մեկը իր ավտոտնակի աղբը վաճառելիս Թոնի Մերոնի վրա վաճառեց հին փաստաթղթերի արկղ՝ 5 դոլարով։ Քրքրելով փաստաթղթերը Թոնին գտավ մի նավթային ընկերության 1625 բաժնետոմս, որը միացել էր ուրիշ նավթային ընկերթւյան հետ, որն էլ հետագայում միավորվել էր Կոկա Կոլայի հետ։ Այժմ Մարոնը տնօրինում է ընկերության 1,8 միլիոն ակցիաներ, որը կազմում է 130 միլիոն դոլար։ Նա դարձավ Կոկա Կոլայի ամենախոր անհատ բաժնետերը։
Ստարդիվարիուսի ջութակ։ 10 միլիոն դոլար
Capture4
Ստրադիվարիուսի երաժշտական գործիքները մինշտ առանձնացել են թե գնով, թե որակով։ Օրինակ 1700 ականներին ջութակները արժանի նվեր էին թագավորական ընտանիքների համար։ Հենց Ստրադիվարին հայտնագործեց ջութակ նվագախմբերում նվագելու համար։ Նրանից առաջ, որպեսզի ջութակի ձայնը լսելի լինի ջութակով երաժիշտներին կանգնեցնում էին դահլիճի 5 տարբեր վայրերում։
The Royal One, 756000 $
Capture5
Ավստրալիա։ Բոբի անունով հանքափորը աշխատում էր իր վերջին օրը, և մտքերով արդեն տունն էր, վայելում էր թոշակառուի կյանքը, և որոշեց վերջին սնգամ դատարկել իր կեղտով լի դույլը։ Դույլի հատակին նա գտավ մի բան, ինչն այժմ անվանում են <The Royal One>՝ հսկայական օպալ  306 կարատ քաշով։ Այս քարը եղել է հողից 1 մետր խորության վրա մոտավորապես 400 միլիոն տարի։ 1930 թ-ից սկսած այդպիսի քարեր էլ չէին հայտնաբերվել։ Անմշակ վիճակում այն կարելի էր վաճառել 2500 դոլարով, իսկ  մշակված այն արժեր 756000 դոլար։ Բոբիի կյանքը միգուցե այնքան էլ հեշտ չի եղել, բայց ծերությունը խոստանում է երջանիկ լինել։
Կետի ճարպը 63000 դոլար
Capture6
Սովորական <ավարտված> կետի խորխը արժե 20 դոլար։ <Ավարտված> բառը ենթադրում է շատ երկար պրոցես, որը հասցնում է խորխը ցանկալի վիճակի։ Երբ կետը թքում է խորխը, այն բարձրանում է ջրի մակերևույթին, քանի որ խտությամբ ավելի քիչ է քան ծովի աղի ջուրը։ Գտնվելով աղի ջրում և արևի ճառագայթների ներքո այն պնդանում է տհաճ, երկար պահպանվող հոտ է արձակում։ Այդ հոտը օգտագործվում է օծանելքների մեջ, որպեսզի հոտը երկար պահպանվի ձեր վրա։ Նկարում պատկերվածը 15 կգ է կշռում և արժե 63000 դոլար։
1974 թ-ի պեննի, որը արժե 2 միլիոն դոլար
Capture7
1974 թ-ի սովորական պենին արժե 1 ցենտ, բայց ոչ այս դեպքում։ Ռոբերտ Լոուրենսը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքի բանկի կառավարիչի տեղակալի որդին էր։ Մահից առաջ հայրը նրան թողեց իր մետաղադրամների հավաքածուն։ Երկար ժամանակ այն ոչ ոքի պետք չեկավ, մինչև որ Ռոբերտը տեղափոխվեց Դենվերից Սան-Դիեգո։  Նա տարավ մետաղադրամների հավաքածուն մասնագետի մոտ, ով գնահատեց ամբողջը 300 դոլար։ Սակայն ուշադիր զննելուց հետո պարզվեց, որ այն ամբողջովին ալյումինից է։  Այդպիսի մետաղադրամներ արտադրվել է ընդամենը 10 հատ, և վերացվել են, որովհետև սնունդի ապարատները դրանք չէին ընդունում։ Բայց պարզվում է, որ մեկը պահպանվել էր և գնահատվեց 2 միլիոն դոլար։
Անկախության հռչակագրի կրկնօրինակը 2,4 միլիոն դոլարով։
Capture8
1989 թին մի տղամարդ դուրս եկավ հին իրերի շուկայից մի նկարով, որի համար վճարել էր 4 դոլար։ Ինքը նկարը նրան դուր չէր եկալ, բայց նկարի շրջանակը նրան շատ էր դուր եկել։ Տունը նա հանեց նկարը և հայտնաբերեց, որ նկարի հետևի մասում անկախության հռչակագիրն է։ Հայտնի են հռչակագրի ընդամենը 25 օրինակ։ Վաճառքի պահին, իսկ դա 1991 թ-նն էր, այն գնահատվեց 2,4 միլիոն դոլար, իսկ 2000 թվականին այն աիրեր արդեն 8,1 միլիոն դոլար։