Young couple breaks up.Հիշեք ձեր վերջին բաժանումը։ Հեշտ եք հաղթահարել այն, թե տանջվել եք շաբաթներով։ Ամեն ինչ նորմալ է եղել, թե վիրավորվել եք մինչև հոգու խորքը։ Ձեր պատասխանները այս հարցրեին մեծ կապ ունի ձեր սեռի հետ։

Կանայք բաժանման էթոցիոնալ ցավը շատ ավելի սուր են տանում քան տղամարդիկ, բայց տղամարդկանց ավելի շատ ժամանակ է պետք մոռանալու իրենց նախկին սիրուն․ համենայն դեպս այսպես են կրածում Բրինգհամթոնի Համալսարանի և Լոնդոնի Համալսարանի գիտնականները․ նույն իրենք՝ Բրիտանացի գիտնականները) Հետազոտության համար նրանք հարցումներ են անցկացրել 96 երկրներում 5,705 հոգուց, և խնդրել նրանց գնահատել իրենց ապրած ցավը 1-ից (ոչ մի ցավ) 10 (անտանելի ցավ) սանդղզկում։

Միջինացված ցուցանիշները ցույց են տվել, որ կանայք գնահատել են իրենց էմոցիոնալ ցավը, որը ներառում է տխրությունը, դեպրեսիան, նյարդային դառնալը, վախը և կենտրոնանալու ունակության կորուստը ավելի բարձր, քան դա գնահատել էին տղամարդիկ։ (6.84- կանայք, 6.58 տղամարդիկ): Կանայք նաև ֆիզիկական ցավը (այսինքն անքնությունը, խուճապի զգացողությունը, սնվելու կարգի խախտումը և քաշի փոփոխությունը) գնահատել էին ավելի բարձր քան տղամարդիկ (կանայք 4․21, տղամարդիկ 3․75)

Չնայած, որ կանայք ավելի ծանր են տանում բաժանումները, գիտնականները պարզեցին, որ երկուս սեռերն էլ բաժանումից հետո նույն էմոցիաներն են ունենում։ Օրինակ երբ նրանց հարցրեցին իրենց զգացողությունների մասին երկու սեռերն էլ գնահատեցին բարկությունն ու դեպրեսիան ավել բարձր քան վախն ու անկայունությունը։ Նույն կերպ և կանայք և տղամարդիկ ավելի հակված էին պատասխանել, որ ունեցել են խնդիրներ քնելու և քաշի հետ, քան ունեցել են խուճապի զգացողություն։

Ապա ինչո՞ւ են կանայք ավելի ծանր տանում քան տղամարդիկ։ Գիտական տեսանկյունից կանայք ավելի մեծ մրցանակ են ստանում հարաբերություններից քան տղամարդիկ, ասում է Քրեյգ Մորիսը՝ Բինգհամթոնի Համալսարանի գիտնականը։

<Ավելի պարզ կանայք ավելի մեծ ներդրում են անում հարաբերություններում քան տղամարդիկ։ Կարճատև սիրային ակտը կնոջը կարող է բերել 9 ամսվա հղիության, որից հետո երկար տարիների կապվածություն երեխայի հետ, մինչդեռ տղամարդիկ կարող են պարզապես <լքել բեմը> ակտից անմիջապես հետո, առանց որևէ հետագա կենսաբանական ներդրումների:

Հղիանալու ռիսկը ստիպում է կանանց ավելի ընտրողաբար մոտենալ տղամարդկանց, որովհետև այն տղամարդկանց, որոնց նրանք ընտրում են համարում են <բարձր որակի> (այսինքն արժանի գեներ, հատկանիշներ իրենց սերունդների փոխանցելու համար)։ Հետևաբար բաժանումը <բարձրորակ> տղամարդուց մեծ հարված է նրանց համար և էմոցիոնալ և ֆիզիկական դաշտում։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ նույնպես էմոցիոնալ սպիներ են ստանում, բայց մեկ այլ պատճառով պատճառով։

Տղամարդիկ ավելի երկար են տանջվում բաժանումից, որովհետև խորանում են այն մտքերի մեջ, որ նրանք ստիպված են նորից մրցակցության մեջ մտնել, որպեսզի գտնեն նրան, ով կփոխարինի իրենց կորուստը, և հաճախ հանգում են այն մտքին, որ կորուստը անփոխարինելի է։