Ճանապարհորդության պատրաստվելիս մարդիկ ընտրում են երկրների, լողափեր, հյուրանոցներ, բայց կան մարդիկ, ում համար ճանապարհորդույան հաճույքները սկսվում է հենց ինքնաթիռից։ Մեր նախնիները երբեք չէին կարող երազել, որ հազարավոր կիլոմետրեր կտրելը երբևէ կարող է հաճելի լինել․ երկնքում բազմել փափուկ բազկաթոռին, համտեսել համադամ ուտեստենր, դիտել հեռուստացույց և տաք սուրճ վայելել ։)

Որպեսզի ավիաընկերության ընտրույթունը միայն  A կետից B կետը տեղափոխվելու համար չլինի, որոշ ընկերություններ այնպիսի ծառայություններ են առաջարկում, որ ուզում ես էլի ու էլի թռչել իրենց ինքնաթիռներով։ Եվ այսպես․ ավիաընկերություններ, որոնք էկոնոմ դասով թռչող ուղևորներին լավագույն սնդունդներն են մատուցում։

Որպեսզի պարզ լինի թե որքան արժե այս ավիաընկերություններով թռչելը, ու քոնի որ նրանք երկրագնդի տարբեր հատվածներ են սպասարկում, համեմատեցինք, եթե որքան կարժենա մոտավորապես հավասար հեռավորթությաններ թռչելը։

10. Lufthansa

10-րդ հորիզոնականում Արևմտյան Եվրպան սպասարկող, Գերմանական դրոշի իր վրա հպարտորեն կրող Lufthansa ավիաընկերությունն է։  Էկոնոմ դասի ուղևորները կարող են վայելել առողջ, թարմ սնունդ, նախուտեստենրի համեղ ասորտիմենտ, համեմված մայրցամաքին հատուկ բույրերով։ Կարող եք ճաշակել խրթխրթան կրուասաններ, հյութեղ մրգեր, տարեկանի հաց, բազում ապուրներ և կարծում եմ կարիք չկա նշելու, որ կարող եք վայելել զառը բավարական գարեջուր։ Lufthansa-ն նաև տարբեր ճաշացանկեր ունի բուսակերների և նրանց համար, ովքեր ուտում են առանց խոլեստերին սնունդներ։

Բեռլինից Աթենք կհասնեք 293 $-ով

9. Garuda ինդոնեզիա

Գաղտնիք չէ, որ Garuda Ինդոնեզիայի էկոնոմ կարքը բարձր մակարդակի վրա։ Նրանք ոչ միայն ստացան երկրորդ տեղը Skytrax ընկերության ռեյթինգում, այլ անցած տարի արժանացան մրցանակների ինքնաթիռի անձնակազմի սպասարկնա համար, ինչը նշանակում է, որ ուղևորները անմոռանալի պահեր են վայելում երկնքում։ Այնուամենայնիվ բոնուսները այստեղ չեն ավարտվում։ Ավիափոխադրողի ճաշացանկով չեն կարող հպարտանալ անգամ որոշ ռեստորաններ։

  Ջակարտաից Տոկիո ՝921 $

8. EVA Air

Սկսեք ձեր օրը չինական շիլայով Taoyuan International օդանավակայանի թռիչքուղուց, ապա ճաշին կերեք առողջ թայվանական բրինձ, և վերջապես երեկոյան համտեսեք աշխարհի լավագույն կարմիր գիները և ասիական գարեջուր և վայրեջք կատարեք աշխարհի 4 մայրցամաքներում, եթե ընտրել եք EVA Air-ը։ Լավ է հնչո՞ւմ։ Պատկերացրեք, որ այդպես էլ կա, որովհետև ավիաընկերությունը զբաղեցրեց ամենահեղինակավոր ավիաընկերությունների ցուցակում 8-րդ հորզոնականը էկոնոմ դասի ուղևորներին մատուցվող ցառայությունների և սնունդի համար։

Թայվանից Տոկիո՝ 561 $

7. ANA All Nippon Airways

Նրանց կարգախոսն է <Ճապոնիայի ոգեշնչում> և զարմանալի չէ, որ ANA All Nippon-ի էկոնոմ դասում առաջարկվող սնունդը համեմված է Արևելքի բույրերով։ Իսկ ո՞վ է դժգոհ նրանցից, ինչպես երևում է շատ քչերը, որովհետև սնունդները ընտրվում են ուղևորների քվեարկության արդյունքում, մատուցվում են ցիտրուսային փաթեթավորմամբ անուշաբույր Կաբոսու կոկտեյլներ (որոնք իմիջիայլոց հենց ավիաընկերության արտադրանքն են), Շարդոնե պահածոներ, շոգեխաշած հավի կրծքամսով ուտեստներ, սաղմոնի ֆիլեներ, դեղնապոչիկ սոայի սոուսում և խորտիկներ իտալական խոհանոցից։

Տոկիոից Սինգապուր՝  617 $

6. Singapore Airlines

Ոգեշնչված իրենց երկրի բազմամշակութայնության եւ կոսմոպոլիտիզմի գաղափարներով, Singapore Airlines բուրում է աշխարհի բոլոր մշակույթներ բույրերով։ Որոշ թռիչքներում մատուցում են չինական արիշտա կծու սոուսում, որոշներում իտալական ռագու շոգեխաշած մրգերով։ Որոշ ուղևորներ վայելում են ապուրներ բերված Փոքր Հնդկաստանից, որոշները մարինացված հավի կրծքամսեր կամ ձկներ։ Եվ վերջում իհարկե կարող եք ուտել քաղցր դեսերտների լայն տեսականի, ինչպես նաև մաֆիններ և պաղպաղակ։

Իսկ Սինգապուրից Տոկիո՝ 651 $

5. Cathay Pacific Airways

Առաջարկելով կատարյալ խոհանոց Cathay Pacific-ը այնպես է արել, որ իրենց էկոնոլ դասի ուղևորները կարողանան վայելել Հոնգ Կոնգի խոհանոցը։ Դա իրենից երթադրում է տարատեսակ ապուրներ, թարմ պատրաստված բրինձե ճաշատեսակներ, և արևելյան համեմունքներ։ Եվ մի անհանգստացեք, եթե ունեք հատուկ խնդրանք, քանի որ Cathay-ը կարող է առաջարկել ուտեստներ թե՛ բուսակերների համար, թե՛ ցածր կալորականությամբ սնունդ, թե՛ առանց խոլեստերինի սնունդ։

 Հոնկոնգից Տոկիո՝ 1089$

4. Etihad Airways

Նրանց հյուրասիրությունների մեջ մտնում են տարբեր տեսակի խմիչքներ՝ սկսած պինդ ոգելից խմիչքներից մինչև գարեջուր և տարբեր երկրների գինիներ, սուրճ, թեյ և համեղ թխվածքներ։ Դուք կզգաք մերձավոր ալևելքի խոհանոցի բոլոր համերը Միացիալ էմիրությունների փոխադրողի հետ, որովհետև ձեզ կմատուցեն շաֆրանով բրինձ, տարբեր երկրներին հատուկ հավելումներով, որոնք խորհրդանշում են ավիաընկերության տեղակայման վայր Դուբայի բազմամշակութայնությունը։

Դուբայից Հռոմ՝ 481 $

3. Asiana Airlines

Կորեական ընկերությունը նույնպես հետ չի մնաում իր մյուս ասիական գործընկերներից և իր առատ ճաշացանկում առաջարկում է արևելքի համերի սեփական մեկնաբանությունը։ Կարող եք համտեսել կորեական լապշա, տարատեսակ սուպեր, ճապոնական ոճով ճաշատեսակներ, սալաթներ անմիջապես Ասիայից։

Սեուլից Պեկին՝ 315 $

2. Turkish Airlines

Ցանկանալով ներկայացնել իր ուղևորներին Թուրքիայի համերը, ազգային դրոշը իր վրա հպարտորեն կորղ Թուրքիշ Էյրլայնսը ձեզ կառաջարկի սուպեր-թարմ միջերկրածովային սենդվիչներ, տաք և սառը նախաճաշներ, համեղ հունական սուրճեր, տարբեր տեսակի ձկների ֆիլեներ, համեղ ջեմեր, ինչպես նաև ոգելից խմիչքներ, գինի, գարեջուր և այդ ամենը ձեզ կմատուցվի իրական սպասքով և մետաղյա դանակ պատառաքաղով։

Ստամբուլից Բարսելոնա՝ 348 $

1. Thai Airways

Հարավ արևելյան Ասիայի խոհանոցի լավագույն բաղադրիչները կառաջարկի ձեզ Thai Airways-ը , որին Skytrax-ը չանաչեց էկոնոմ դասի լավագույն կերակրողը երկնքում։ Ինքնաթիռի մեջ դուք կզգաք Բանկոկի սրճարանների բույրը, քաղցրավենիքի խանութների համը, ռեստորանների լավագույն սնունդները։ Եվ մի վախեցեք, որ չեք հավանի արևելքի համերը, որովհետև նրանք ունեն նաև միջասգային մենյու և իհարկե մշտապես բաց բառ։

Բանկոկից Տոկիո՝ 297 $