1․ Շամբալա։

Համաձայն լեգենդի այն գտնվում է ինչ-որ մի տեղ Ասիայում։ Շամբալան շատ կարևոր դեր ունի բուդդայականների կյանքում, որը համարվում է <մաքուր հող> ։ Այս վայրը շատ է հիշատակվել հին ձեռագրերում և մոնոսկրիպտներում։ Ըստ լեգենդի Շամբալայում ապրում են լուսավորյալները, այն խաղաղության և երջանկության օրանն է։ Այդ պատճառով շատերը համարում են, որ Շամբալան գոյություն չունի, և այն պարզապես նախնիների երևակայության արդյունք է։ Մինչդեռ շատ հավատացյալներ վստահ են, որ այն գոյություն ունի և գտնվում է Տիբեթից արևմուտք ընկած տարածքում կամ Սիբիրում։

2) Աստլան

Համաձայն միֆերի Աստլանը մի խումբ մարդկանց ծննդավայրն էր, ովքեր զբաղեցնում էին Հարավային Ամերիկայի մեծ մասը, մինչը իսպանացի կոնկիստադորների հայտնվելը։ Լեգենդի համաձայն այնտեղ գտնվում  էին 7 ցեղեր, որոնք ապրում էին Չիկոմոստոկ անվամբ 7 քարանձավներում։ Այս ցեղերը կոչվում էին <նաուա>։ Երբ նրանք լքեցին իրենց քարանձավները, սկսեցին բնակվել Աստլանում։ Որոշ լեգենդներ ասում են, որ Աստլանը դրախտն էր երկրի վրա, որոշները պնդում են որ այն դժոխքն էր։ Մեր օրերում համարվում է, որ հեքիաթային վայրը գտնվում է Կոլորադո գետից հյուսիս, Ֆլորիդայի մերձակայքում, կամ Մեքսիկայում։
3) Էլդորադո

Էլդորադոն հաճախ անվանում են Կորած ոսկե քաղաք։ Չնայած որ գաղաքի գոյության մասին պատմող լեգենդները չափազանց հորինված են թվում, բայց շատ մարդիկ հավատում են դրա գոյությանը և մինչև այժմ արշավախմբեր են ուղարկվում փնտրելու այդ խորհրդավոր վայրը։ Նրանք, ովքեր հավատում են, որ կորած քաղաքը գոյություն ունի վստահ են որ այն գտնվում է Ամազոն գետի ավազանում։ Ամենահայտնի արշավախումբը դեպի Էլդորադո եղել է Ֆրանցիսկո դե օրելյանի ղեկավարությամբ։ Նա առաջին եվրոպացին էր, ով նավարկեց Ամազոն գետի ամբողջ երկայնքով։ Նա իր որոնումները սկսեց հորեղբոր հետ։ Ինչպես հայտնի է, ոսկե քաղաքը դեռևս հայտնաբերված չէ։

4) Լեմուրիա

Նախքան տեկտենիկ սալիկների և շարժվող մայրցամաքների տեսություն կընդունվեր ամբողջ աշխարհում, Լեմուրիան համարվում էր մայրցամաքմ որը գտնվում էր Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում։ Ենթադրվում էր, որ կորած երկիրը ջրի տակ էր անցել ինչ-որ անհասկանալի երկրաբանական պատճառներով։ Ժամանակակից գիտությունը ավելի շատ հակված է, որ Լեմուրիայի մասին լեգենդները հորինվածք են, չնայած որ մինչև այժմ կան մարդիկ, որոնք համոզված են, որ Լեմուրիան գոյություն է ունեցել հին ժամանակներում։

5) Ատլանտիդա

Առաջին հիշատակումները Ատլանդիդայի վերաբերյալ եղել են Պլատոնի երկխոսություններում, և մինչ այժմ այդ զարգացած քաղաքակրթության մասին լեգենդները չեն լքում աշխարհը։ Համաձայն Պլատոնի Ատլանտիդան կղզու վրա գտնվող երկիր էր, շատ հզոր ռազմածովային ուժերով։ Ատլանտիդայի բնակիչները՝ Ատլանտները շատ տարածքներ էին գրավել արևմտյան Եվրոպայում և Աֆրիկայում, և նույնիսկ ցանկացել են Աթենքը, որը և մի գուցե նրանց վերանալու պատճառն է դարձել։ Այսօր գոյություն ունենց մի քանի վարկածներ ատլանտների կղզու գտնվելու վայրի վերաբերյալ։ Նրանցից մի քանիսի համաձայն Ատլանտիդան գտնվել է Միջերկրական ծովում, մյուսները համոզված են, որ նրանք ապրել են Անտարկտիդայում, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում կամ Կարիբյան ծովի մերձակայքում։